Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը

Հայաստանի 1-ին Հանրապետությունն իր գոյության ընթացքում՝ 1918-ից 1920 թվականներին, իր միջազգային հարաբերություններում բախվել է մարտահրավերների՝ անհանգիստ տարածաշրջանում գտնվելու պատճառով։  Այն լարված հարաբերություններ ուներ հարեւան Թուրքիայի հետ, ինչը հանգեցրեց հայ-թուրքական պատերազմի։  Տարածքային վեճերի պատճառով Հայաստանը լարված հարաբերություններ ուներ նաև Ադրբեջանի և Վրաստանի հետ։

Հայաստանն այսօր բարդ հարաբերություններ է պահպանում իր հարեւանների հետ։  Այն Թուրքիայի հետ բարդ պատմություն ունի՝ կապված Հայոց ցեղասպանության և իրադարձության ճանաչման շուրջ շարունակվող վեճերի հետ։  Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ շարունակում են լարված մնալ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։  Հայաստանը լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, երկու երկրներն էլ համագործակցում են տարբեր տնտեսական և ռազմավարական նախաձեռնություններում:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը զարգացել է 1-ին հանրապետությունից ի վեր, սակայն այն դեռևս կանգնած է մարտահրավերների և հնարավորությունների առջև հարևան երկրների հետ հարաբերություններում:

Բանաստեղծական կայուն ձևերը Չարենցի ստեղծագործություններում

Բանաստեղծական կայուն ձևեր , տաղաչափական որոշակի օրինաչափությամբ կառուցված բանաստեղծական ձևեր։ Առավել հայտնի բանաստեղծական կայուն ձևեր են սոնետը, հայրենը, քառյակը։

Սոնետ

Բանաստեղծական կայուն ձևերից ամենատարածվածը սոնետն է։ Սոնետը 14-տողանի բանաստեղծություն է՝ կազմված սկզբում երկու քառատողից և ապա երկու եռատողից։ Մշակվել են սոնետի հանգավորման տարբեր ձևեր, որոնցից առավել գործածական է այն տեսակը, երբ քառատողերը հանգավորվում են օղակաձև և ունեն երկու հանգ (abba, abba), իսկ եռատողերը ունեն cdc, ede հանգավորում։

Կարմիր Սոնետ

Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։

Ի՞նչ է ուզում էլ տաղտուկ հիմարությունը ձեր խեղճ
Եվ ձեր մեռնող աշխարհի տխրությունը հուսահատ.
Այն, որ օրերն ապրեցին և բանաստեղծը երգեց —
Չի՛ խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ։

Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա.
Ինչպես փոշոտ պատյանի բիրտ հեռացումը սրից—
Երբ ոսոխի հանդիպած՝ պիտի կռվես ակամա։—

Եվ ես, պոետ իմաստուն, ահա երգում եմ նորից.
Նահանջում են օրերն հետ, հեռանում են ու չկան—
Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան…

Քառյակ

Բանաստեղծական կայուն ձևերից հայ պոեզիայում լայն գործածություն է ունեցել քառյակը, այն չորս տողանի բանաստեղծություն է որոշակի հանգավորմամբ՝ կից, օղակաձև, խաչաձև։

Այլևս ինչ մնաց քեզ

Այլևս ինչ մնաց քեզ՝ խնդրելու կյանքից,-
Օ՜, անհանգիստ իմ սիրտ ու անկարող…
Ախ, խոնջենքի՜ միայն անեզրական կարոտ,-
Խաղաղություն անխոհ,- մահվան հանգիստ

Տրիոլետ

Բանաստեղծության կառուցման կայուն ձև, որ բաղկացած ութ տողից. տ-ի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տող, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող:

Տրիոլետ Լ. Բ.-ին


Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ռուբայաթ

Պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

Ծովափին նստած է մի մարդ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն.
Նայում է ծովին նա հանդարտ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն.
Նա զվարթ ժպտում է ծովին, նա սիրում է հոսուն այդ անհունը—
Բայց ահա հեռանում է անդարձ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն։

Գազել

Գազել, ղազալի, բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Մորս Համար Գազել


Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Նավզիկե

Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է, թե ով էՈդիսևսի, եւ արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք: «Նավզիկե» պոեմը սկզբից կարդալով կարելի է նույնիսկ պատկերացնել, որ Չարենցի այդ «Նավզիկեն» իրական մարդու վրա հիմնված կերպար չէ, այլ ասես զառանցանք է, կամ երեւակայության արդյունք, բայց իրականում Չարենցն նվիրում էր այս պոեմը իր երկու կանանց` Արփենիկին և Իզաբելլային, և անվանելով այս պոեմը իր ամենքնքուշը, գեղեցիկը և չքնաղը, նա ցույց էր տալիս իր վերաբերմունքը և զգացմունքները իր կանանց հանդեպ։ Հենց այն ձեւով, ինչպես նա պատկերել է իր կանանց այս պոեմում` անիրականին մոտ, այդպես էլ երեւի նա տեսնում էր նրանց։

Այս ստեղծագործությունը Չարենցը գրել էր 1936 թվականին, ժամանակ, երբ նա բանտում էր և շատ ծանր դրության մեջ էր։ Նա պահում էր Նավզիկեյի կերպարը որպես իր վերջին հույս, լույս մթության վերջում, բայց այդ «Նազվիկեն» չհայտնվեց և Չարենցը մահացավ բանտում։ 

Ե՛վ պոետի հռչակ, և՛ փառքի տենչ խորին,
Ե՛վ արնաքամ երգի, երազի սե՛ր, —
Ես տենչացել եմ՝ լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե՛… 

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՛զ,—
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնորք իմ, իմ Նավզիկե…

Ե՛վ հանճարեղ երգում, և՛ հանճարեղ գրքում,
Ե՛վ հանճարեղ ամեն կտավի մեջ,—
Ե՛վ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՛։

Չարենցը բանտում կարոտից խենթացած ասես Նավզիկեյի լղոզված պատկերն էր տեսնում, ոչ թե հենց որպես անձի, այլ կոնցեպտի։

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —
Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն։

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես,—
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն։—

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ որպես էգ մի օձ երազի քեզ՝
Մերթ՝ աչքերով կանաչ, մի կին դարձած —
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն։

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ՝ լուսնային շղարշ հագածի պե՛ս,—
Ամբողջովի՛ն մերթ գոց, մերթ մերկացած՝
Կնությունը բացած — իմ Նավզիկեն…

Պոեմի մեջ Չարենցն նաև օգտագործում էր “Ուլիս” բառը.

Ինչպես Ուլիս՝ տրված կարոտներիս կայմին՝
Նայադների չքնաղ երգի՛ն գերի՝
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի՛ն այն ափերին…

Մի՞թե կրկին, իբրև վերադարձող Ուլիս՝
Մի անհնար, չքնաղ երազի մե՛ջ —
Պիտի տեսնեմ կղզի՛ն այն, ուր սիրով լի՝
Ինձ հանդիպեց մի օր — իմ Նավզիկեն…

Ուլիս նշանակում է ոդիսական, որը Հոմերոսին վերագրված պոեմներից երկրորդն էր։

Նավզիկե

Վտանգավոր, բայց քոնը

Այսօր հետևիր ինձ դեպի 25 տարի առաջվա մի մութ սենյակ, որտեղ կինը նստած է սեղանի առջև հայացքը կենտրոնացրել է պատմության վրա։ Դիմակահանդես

Ռոմանտիկ, բայց ողբերգական պատմություն կոմս Ռուդոլֆ Էստեֆանի և կոմսուհի Քեթրին Ռիշուլայի մասին։

Կոլենով

Այսպիսով, իմ կոմսուհի Ռիշուլա, ես պատճառներ ունեմ, որոնց հիման վրա ընտրել եմ ձեզ այս առաքելության համար։ Դուք շատ երիտասարդ եք։ Դուք խելացի եք և դուք շատ գեղեցիկ եք։ Հաշվի առնելով ձեր երիտասարդությունը, դուք ավելի արժեքավոր եք մեր համար։

Քեթրին

Ճիշտ եք, հրամանատար Նիքսլինսոն։

Կոլենով

Հիմա մոռանում ես իմ պաշտոնը, մեր բոլոր խոսակցություններում դու ինձ կդիմես որպես պարոն Կոլենով։ Անցնենք փաստերի։ Հուսով եմ, որ կոմսը շատ դժվար չի լինի քո համար, նա ցույց տվող մարդ է։ Երբ դու ունենաս ամբողջ ինֆորմացիան, դու կգաս և այս արծաթե մատիտի մեջ կկնքես հաղորդագրությունը։ Միանգամից ինձ ուղարկեք, ոչ մեկին մի վստահեք։ Եղիր սուտ քո քննարկման մեջ։ 

Քեթրին

Հասկանում եմ։

Կոլենով

Շատ լավ։ Հիմա, այս թղթերում դու կգտնես ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան կոմս Էստեֆանի մասին։ Արդեն որոշված է, թե ինչպես ես դու նրան հանդիպելու։ Այսօր դու կնստես….

*գնացքի նման երաժշտություն* 

Պայուսակ կրող

Բարի երեկո, տիկին։

Քեթրին

Ուղարկեք իմ պայուսակները 913 սենյակ։

Պայուսակ կրող

Այո, տիկին։

Տղամարդ 1

Բարի երեկո, կոմսուհի Ռիշուլա։

Քեթրին

Բարի երեկո։

Մատուցող

Բարի վերադարձ, կոմսուհի Ռիշուլա։

Քեթրին

Շնորհակալություն, ‘անուն’։

Մատուցող

Սեղան մեկի համա՞ր, տիկին։

Քեթրին

Կոմս Էստեֆանը ճաշու՞մ է։

Մատուցող

Օհ, նա պատուհանի կողքի սեղանի մոտ է նստած, տիկին։

*մարդիկ խոսում են*

Կոմս Էստեֆան

Կներե՞ք, տիկի’ն:

Քեթրին

Ահա վզնոցը, մատանիները և ապարանջանը, որ դու ինձ տվել ես, Լուիջի։ Վերցրե’ք դրանք հետ, վե’րջ։

Կոմս Էստեֆան

Մեկ րոպե, տիկի’ն։ Դուք սխալվ… Տիկի’ն։ Սպասե’ք։

Տղամարդ 2

Կարո՞ղ եմ ինչ որ բանով օգնել, կոմս Էստեֆան։

Կոմս Էստեֆան

Տեսա՞ք այն կնոջը, ով իմ սեղանին մոտեցավ։

Տղամարդ 2

Այո։ 

Կոմս Էստեֆան

Նա թողեց այս զարդերը.. Ես… չեմ հասկանում։ Արդյո՞ք դուք գիտեք, թե նա ով է։

Տղամարդ 2

Նա կոմսուհի Ռիշուլան է։ Նրա սենյակի համարը 913 է։ 

*դռան թակում* 

Քեթրին

Մեկ րոպե։ 

Կոմս Էստեֆան

Տիկին, դուք սխալվել եք։ Իմ անունը Լուիջի չէ, ես երբեք այս զարդերը չեմ տեսել։

Քեթրին

Ես գիտեմ։ Ինչու՞ չեք ներս մտնում, կոմս Էստեֆան։

Կոմս Էստեֆան

Դուք- Դուք գիտեք, թե ես ո՞վ եմ։

Քեթրին

Իհարկե, դուք այդ ճաշասենյակում ամենագեղեցիկ տղամարդն էիք և ես շատ միայնակ էի։ Այսպիսով, որոշեցի այս երեկոն արկածային անցկացնել` կծանոթանամ վաստակաշատ կոմս Էստեֆանի հետ։

Կոմս Էստեֆան

Դուք գիտեք իմ անունը։

Քեթրին 

Դժվար չէր գտնել։

Կոմս Էստեֆան

Ո՞նց կարող էիք իմանալ, որ ես զարդերի հետ չեմ փախչի։

Քեթրին

Ես օգտվեցի հնարավորությունից, բացի դրանից, դրանք ապահովագրված են, դուք զայրացա՞ծ եք։

Կոմս Էստեֆան

*ծիծաղում է* Ոչ, ես զայրացած չեմ։ Եթե ճակատագիրը ցանկանում է ուղարկել գեղեցիկ տիկնոջ իմ հետ ճաշելու համար, ես միայն շնորհակալ կլինեմ։ Դուք ինձ պատիվ կանեք, չէ՞, տիկին։

Քեթրին 

Ես միայն ուրախ կլինեմ: 

*ռոմանտիկ երաժշտություն* 

Ռուդոլֆ (կոմս Էստեֆան)

Ի՞նչ կուզենաք ճաշի համար։

Քեթրին

Ի՞նչ է կոմսը ուտում։ Տասնյակ թևիկնե՞ր, սիրամարգե՞ր, հացե՞ր: Ի՞նչ եք սովորաբար ուտում:

Ռուդոլֆ

Իսկ ի՞նչ է կոմսուհին ընդհանրապես ուտում։

Քեթրին

Գրեթե ամենինչ։

Ռուդոլֆ

Այդ դեպքում, ի՞նչ կասեք տապակած մսի մասին։

Քեթրին

*ծիծաղում է* Եղավ։ 

*տոնավաճառում*

Մարդ տոնավաճառում
Քայլե՛ք ուղիղ և եկե՛ք դիտե՛ք կարմիր գլխարկով տիկնոջը, ով կրակում է այս կավե աղավնուն: Ուղիղ բարձրացե՛ք:

Քեթրին
Ես երբե’ք չեմ կարողանա այդ բանը կրակել։

Ռուդոլֆ
Այսքան մարդկանց մոտ ինձ մի’ հուսահատեցրու։

Քեթրին
Ես կփորձեմ։

*Կրակում է կավե աղավնուն*

Քեթրին
Ինչպե՜ս թե:

*Նայում են գիշերային երկնքին*

Ռուդոլֆ
Նայի’ր, Քեթրի’ն, ընկնող աստղ: Երազանք պահեցի՞ր:

Քեթրին
Օհ, ես չհասցրեցի։

Ռուդոլֆ
Կա՞ երազանք, որ կպահեիր։

Քեթրին
Այո։

Ռուդոլֆ
Ի՞նչ:

Քեթրին
Ես կուզենայի որ… որ մենք լինեինք երկու ուրիշ մարդիկ։ Մարդիկ, ովքեր ստիպված չեն ասել հաջողություն։

Ռուդոլֆ
Միգուցե և կարող է այդպես լինել։

*Ռուդոլֆի սենյակում*

Հարբեր
Ներե’ք ինձ, ձե’րդ տերություն, բայց այս ամենը ինձ հանգիստ չի թողնում։ Կցանկանայի, որ դուք չգնաք հանդիպելու այդ կնոջ հետ այս երեկո, պարո’ն։

Ռուդոլֆ
Ինչպե՞ս ես կարող եմ հեռու մնալ։ Հարբեր, առաջին անգամ իմ կյանքում ես մինչեւ ականջներիս ծայրը սիրահարված եմ։

Հարբեր
Բայց կոմս Էստեֆան-

Ռուդոլֆ
Ես գիտեմ, թե դու ինչ ես մտածում։ Ես առաջադրանք ունեմ և իրավունք չունեմ սիրահարվելու։ Բայց- ոչ ամենինչ է կատարվում այնպես, ինչպես մենք կուզեինաիյնք, որ նրանք կատարվեն, չէ՞, Հե’րբեր։

Հերբեր
Ես չգիտեմ ինչ եզրակացության գամ այս ամենինչի մասին, պարոն։

Ռուդոլֆ
Օհ, Հերբեր, ոչ էլ ես գիտեմ, ոչ էլ ես։ Բայց միգուցե մենք պետք է իմանանք դա այս երեկո։

*Քեթրինի սենյակում*

Քեթրինի սպասուհի
Քեթրին, ես ստացել եմ նամակ ձեր համար պարոն Կոլենկովից։

Քեթրին
Ի՞նչ է ասում։

Քեթրինի սպասուհի
Նա ասում է, որ դուք պետք է ստանաք ինֆորմացիան ինչքան հնարավոր է շուտ։ Դուք շատ ժամանակ եք ծախսել արդեն։ Դուք պետք է ստանաք այն այս երեկո։

Քեթրին
Ա’յս երեկո՞։

Քեթրինի սպասուհի
Պարոն Կոլենկովը մեղմ է վերաբերվել ձեզ, քանի որ սա ձեր առաջին առաջադրանքն է, բայց նա այլևս մեղմ չի լինելու։ Խելացի միտք չէ ջղայնացնել պարոն Կոլենովին։ Նա վտանգավոր թշնամի է։ Կներե’ք ինձ, Քեթրին, ինձ ուղարկել են, որպեսզի ձեզ ծառայեմ, ոչ թե խորհուրդ տամ։

Քեթրին

Դու ճիշտ ես, մի’ անհանգստացիր։ Առաջադրանքը կավարտվի այս երեկո։
Քեթրինի սպասուհի
Ունե՞ք արծաթե մատիտը։
Քեթրին
Այո։

*Այդ երեկո Ռուդոլֆի սենյակում*

Ռուդոլֆ
Քեթրին, ես քեզ կարող եմ տալ երեք ինձ համար ամենակարևոր բաները` իմ սիրտը, իմ երկիրը և իմ երազանքը։
Քեթրին
Դու չափից մեծ սիրտ ունես։
Ռուդոլֆ
Քեթրին, դու պետք է լսես ինձ։ Այն առաջին ժամից, երբ մենք հանդիպեցինք, ես լրիվ քոնն եմ եղել։ Երբեք ուրիշ ոչմեկ չի եղել իմ համար և չի լինի։
Քեթրին
Օհ, խնդրում եմ, խնդրում եմ, մի’ խոսա։ Մեր միջև կան աշխարհներ, աշխարհներ, որոնց միջեւ բառերով կամուրջներ կառուցել հնարավոր չէ։

Ռուդոլֆ
Դու մի գիշեր ասացիր, որ կուզենայիր մենք երկու ուրիշ մարդիկ լինեինք։ Ես մտածում եմ, որ այդ ցանկությունդ կարող է կատարվել, Քեթրին։

Քեթրին
Ի՞նչ նկատի ունես։

Ռուդոլֆ
Միայն այն, որ իմ երկիրը շատ մոտիկ է հաղթանակին և հնարավոր է, որ էլ այդքան իմ աշխատանքը պետք չլինի։

Քեթրին
Մոտիկ է հաղթանակի՞ն։

Ռուդոլֆ
Քեթրին,ես քեզ ասելու եմ մի բան այս երեկո։ Մի բան, որը իմ կյանքը քո ձեռքերի մեջ է դնելու։

Քեթրին
Քո… կյա՞նքը։

Ռուդոլֆ
Կնշանակի, որ իմ կյանքը օգտագործվելու է, որպեսզի որոշ բաների հասնել, այո։

Քեթրին
Այդ դեպքում մի’ ասա ինձ։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, որ ինձ կարելի է վստահել։

Ռուդոլֆ
Ես քեզ սիրում եմ, ու հավատում եմ, որ դու էլ ինձ ես սիրում

Քեթրին
Դու սխալվում ես, սա միայն արկած էր իմ համար։

Ռուդոլֆ
Դա ճիշտ չէ, Քեթրի’ն։

Քեթրին
Դա ճիշտ է’։ Դու ինձ ժպտացիր, ես շոյված էի։ Դա միայն արկած էր ճանապարհորդության տրամադրության համար։

Ռուդոլֆ
Դու կարող ես իմ սիրտը վերցնել, Քեթրի’ն։ Այն արդեն իսկ լի է քեզնով։ Դու մտար դրա մեջ այն օրը, երբ մենք հանդիպեցինք։

Քեթրին
Դու հիմար ես, Ռուդոլֆ, հիմարներից հիմարը։

Ռուդոլֆ
Արդյո՞ք ցանկացած մարդ, ով սիրահարվում է, հիմար չէ։  Արդյո՞ք դու գիտես, թե ինչ ես իմ համար։ Դու մի բան ես, ինչին կարելի է նորից հավատալ։ Դու այնպիսի մարդ ես, որն ինձ համար դադարել էր գոյություն ունենալ։ Լավ և ճշմարիտ կին։
Քեթրին
Օհ, սիրելիս, դու ասես երեխա լինես։ Տա’ր քո հիմար փոքրիկ երազանքը և քո սիրտը և գնա’: Խնդրու’մ եմ, գնա’:

Ռուդոլֆ
Ին՞չ եղավ, սիրելիս։

Քեթրին
Դու ոչինչ իմ մասին չգիտես, դու ինձ գիտես միայն 3 շաբաթ։

Ռուդոլֆ
3 շաբա՞թ: Ես քեզ իմացել եմ իմ ամբողջ կյանքում։

Քեթրին
Քո ամբողջ կյանքու՞մ։

Ռուդոլֆ
Ճիշտ եմ ասում։ Ես քեզ տեսել եմ հազարավոր ներկայացնումներում, այդքան էլ շատ գրքերում եմ քո մասին կարդացել։ Երբ ես լսել եմ գեղեցիկ երաժշտություն, մտածել եմ, որ նրա դուրը կգա։ Ես նայել եմ ծաղիկներին և իմացել եմ, որ մի օր դրանք քեզ կտամ։

Քեթրին
Հերի’ք է, դու պե’տք է լսես ինձ։ Ես այդ կինը չե’մ։ Միգուցե մի ժամանակ էի, բայց ոչ հիմա։ Տես, դու սխալ էիր, դու չես կարող ինձ վստահել։

Ռուդոլֆ
Ուզու՞մ ես ասես, որ մեկը, ում անունը մենք երկուսս էլ գիտենք, բայց չենք ասի, ուղարկել է քեզ։

Քեթրին
Ի՞նչ ես խոսում։

Ռուդոլֆ
Ես դրա մասին իմացել եմ ամբողջ ընթացքում։ Ես խնդրել եմ Հերբերին իմանա, թե դու ով ես հենց այն օրը, երբ դու եկար։

Քեթրին
ԵՒ.. և դա ոչ մի բան չփոխե՞ց։

Ռուդոլֆ
Դա ոչինչ չփոխեց։ Ես քեզ վստահում եմ, դու եկար այստեղ, որպեսզի դավաճանես ինձ, դավաճանես իմ երկիրը։ Դա քո առաջադրանքն է, կոմսուհի Ռիշուլա։ Բայց մեկ է, ես այնպես համոզված եմ իմ սիրո մեջ, որ ես քեզ եմ վստահում իմ կյանքը և ինչն ավելի կարեւոր է ` իմ երկրի կյանքը։

Քեթրին
Ես դավաճանելու եմ քեզ։

Ռուդոլֆ
Եթե դու ինձ դավաճանես, դու կդավաճանես ինքդ քեզ։

Քեթրին
Այո, այո ես գիտեմ։


Ռուդոլֆ
Հենց դրա համար դու պետք է իմանաս իմ գաղտնիքը։ Նույնիսկ քանի դեռ դու այստեղ նստած ես, կա մի մեծ ցանց, որն ավելի է սրվում աշխարհի պաշտոնական ազգերի շուրջ:  Պայմանագրեր, պայմանագրեր, դաշինքներ են կազմվում քեզ ուղարկած մարդու դեմ: Այս գիշեր ես պայմանագիր կստորագրեմ, որը անիվները շարժման մեջ կդնի նրան ոչնչացնելու համար։
Քեթրին
Ոչնչացնե՞լ նրան: Ո’չ։

Ռուդոլֆ
Նա շատ սխալներ է գործել, բայց ամենամեծը քեզ այստեղ ուղարկելն էր, Քեթրին։

Քեթրին
Ինչու՞։

Ռուդոլֆ
Նա գիտեր, որ ես քեզ սիրելու եմ, բայց նա չէր կարող գուշակել, որ դու էլ ինձ ես սիրելու։

Քեթրին
Ոչ.. նա չգուշակեց դա։

Ռուդոլֆ
Հետո դու տեսնում ես, որ չես կարող դավաճանել նրան։

Քեթրին
Եթե ես դավաճանեմ քեզ, ես կդավաճանեմ ինքս ինձ։ Եթե ես դավաճանեմ նրան, ես կդավաճանեմ իմ երկիրը։ Իմ երկիրը շատ կարեւոր է իմ համար։ 

Ռուդոլֆ
Ինձնի՞ց կարեւոր։

Քեթրին
Ոչ.. ոչ, քեզնից կարեւոր չէ։

Ռուդոլֆ
Այդ դեպքում, կօգնե՞ս ինձ նրան հաղթեմ։

Քեթրին
Օգնե՞մ քեզ։ Հաղթելու՞ նրան։

Ռուդոլֆ
Ասա’ ինձ նրա ծրագրերը։ Դա միակ ձևն է, որ ես կարող եմ հույս ունենալ, որ կհաղթեմ նրան։ Մենք երկուսս էլ չենք կարող հաղթել, Քեթրի’ն։

Քեթրին
Ես սկսում եմ հասկանալ։

Ռուդոլֆ
Այդ դեպքում, դու կօգնես ինձ։

Քեթրին
Քեզ տալով որևէ տեղեկություն, որը կարող եմ ունենալ մեր ծրագրերի վերաբերյա՞լ:

Ռուդոլֆ
Այո։

Քեթրին
Դու շատ խելացի ես, չէ՞։ Օ՜հ, ես հիմա կարող եմ քեզ գրքի նման կարդալ։ Դու մտածեցիր, որ ես երիտասարդ եմ, ու կարող ես ինձ հեշտությամբ հմայե՞լ, որ դու կարող ես ստիպել ինձ քեզ սիրել և ես կթողնեմ իմ երկիրը, իմ առաքելությունը քեզ համա՞ր։

Ռուդոլֆ
Դու սխալ տեսակետով ես նայում ամենինչի վրա, Քեթրի’ն։

Քեթրին
Դու այդքան իմաստուն չես, որովհետև դու պարտվել ես։ Լսու՞մ ես, պարտվե’լ: Դու սխալ ես գուշակել խելքի մեր փոքրիկ մենամարտում: Դու մոռացել ես, թե ինչ մոտիկ է ատելությունը սիրուն։

Ռուդոլֆ
Դու չես հասկանում ինչ ես ասում, Քեթրի’ն։

Քեթրին
Դու ինձ երբեք չե’ս սիրել։ Դու գիտեիր, որ ես քեզ սիրում եմ և դու օգտագործեցի’ր դա։

Ռուդոլֆ
Քեթրի’ն, հերի’ք է երեխայի նման խոսաս։ Մենք երկրների մասին ենք հիմա խոսում։

Քեթրին
Այո, ճիշտ ես։ Ահա ատրճանակը իմ ձեռքում, Ռու’դոլֆ։ Խորհուրդ կտայի ուշադիր որոշես, թե ինչ ես ասում։

Ռուդոլֆ
Դե.. Մի քիչ մելոդրամատիկ ես, չէ՞: Ասա’ ինձ, ես կլինեմ 7-րդ, թե՞ 8-րդ փամփուշտը։ *Ծիծաղում է* Դե՞մ ես նրան, որ ես ծխեմ։

Քեթրին
Ծխե՞ս։

Ռուդոլֆ
Ես միշտ ծխում եմ թատրոնում, ինչ-որ կերպ այն լավացնում է կատարումը։ 

Քեթրին
Դու կարող ես անել ինչ ուզում ես, Ռու’դոլֆ։ Բայց դու շատ քիչ ժամանակ ունես դա անելու համար։

Ռուդոլֆ
Ուզում ես ասես, որ ինձ սպանելու՞ ես։

Քեթրին
Հենց այդպես։
Ռուդոլֆ
Խնդրեմ։

Քեթրին
Ես սա իմ ձևով կանեմ։ Նայիր, դու արդեն գիտես իմ այստեղ լինելու պատճառը, հիմա դու ինձ կա’մ կտաս իմ ինֆորմացիան, կա’մ ես քեզ կսպանեմ։ Դու մինչև ժամը 9 ժամանակ ունես։

Ռուդոլֆ
Դու դա չես անի։ Դու չես կարող կրակել։  Չես կարող, քանի որ ինձ սիրում ես։ Միայն շատ համարձակ և սառը կին կարող է անել դա, Քեթրի’ն, ես չեմ կարծում, որ դու կարող ես անել դա։ Արդյո՞ք սխալ եմ։ Արդյո՞ք դու դրա պատճառով չես սպասում։

Քեթրին
Դա ճիշտ չէ։

Ռուդոլֆ
Թե՞ այն, որ դու ցանկանում ես դիտել քո զոհին: Դու ուզում ես, որ իմ սիրտը նեղվի տառապանքից, իմ ձեռքերը դողան: Դու ուզում ես, որ ես աղաչեմ իմ կյանքի համար, որպեսզի կարողանաս մեծահոգի ժեստ անել և խնայել ինձ: Կներե’ս, Քեթրի’ն, այս երեկո ես աղոթելու տրամադրություն չունեմ։

Քեթրին
Դու մտածում ես, որ ես չեմ անի դա։ Դրա համար ես դու այդպես խիզախ, դու չես մտածում, որ ես կսպանեմ քեզ։ Ուրիշ դեպքում դու այդպես խիզախ չէիր լինի։ Դու հոգով վախկոտ ես: Դու ինձ խաբեցիր, դու ինձ խաբեցիր:

Ռուդոլֆ
Դու փորձեցիր ինձ խաբել։

Քեթրին
Ես հոգնել եմ քեզ լսելուց։

Ռուդոլֆ
Դու ինձ տվեցիր քո սիրտը, գիտես։ Դու կուզենայիր, որ ես այն հետ տամ, ամբողջովին, բայց ես չեմ տա։ Դու դեռ երկար կյանք կապրես, Քեթրի’ն, անվերջություն առանց ինձ։ Դու անցորդների դեմքերին կնայես հուսալով, որ կտեսնես մի բան, որը ինձ ետ կբերի քեզ միառժամանակ։ Քեզ  լուսնյակ գիշերները կթվան տարօրինակորեն դատարկ, որովհետև երբ իմ անունը ասես`  պատասխան չի հնչի։ Միշտ սիրտդ կցավի ինձ համար, ու միտքդ քեզ կասկածելի մխիթարություն կտա, որ դու «քաջ բան» ես արել։

Քեթրին
Դու համարձակվում ես քաջությունի՞ց խոսալ։

Ռուդոլֆ
Ուրիշ ինչի՞ մասին պետք է խոսանք, Քեթրի’ն։ Իմ համար էլ երբեք ուրիշ կին քեզնից բացի չի լինի։ Իմ սրտի համար ուրիշ սեր կա, որը պետք է լինի քեզնից ավելին` իմ երկիրը։ Դու այնպես անշարժ ես, քո դեմքը սառույցի է նման։ Ինչի՞ մասին ես մտածում, Քեթրին։

Քեթրին
Ինչու՞ պետք է քո ասածը կարեւորություն ունենա։ Դու դավաճանեցիր ինձ բառերով։ Ի՞նչն է լավ խոսք, եթե սիրտդ կոտրվում է: Եթե ես հիմա պարտվեմ, ես արժանի եմ մահի։ Դու ինձ խաբեցիր այնպես, որ ես քեզ սիրեմ։

Ռուդոլֆ
Արդյո՞ք դու մոռանում ես, որ եկել ես այստեղ նույն նպատակով։

Քեթրին
Ես չէի կարող դավաճանել քեզ, ես փորձեցի ասեմ քեզ։ Դու ասեցիր, որ արդեն գիտես։ Ես այնքան անկեղծ էի, ինչքան կարող էի լինել։

Ռուդոլֆ
Արդյո՞ք դու մտածում ես, որ ես ուզում էի քեզ սիրել։ Իմանալով, թե դու որտեղից ես եկել և որն է քո առաքինությունը։ Արդյո՞ք չես մտածում, որ ամեն ժամ, որը մենք միասին անցկացնում էինք ես մտածում էի «նա միայն ձևացնում է»։

Քեթրին
Ես չէ’ի ձևացնում, ես սիրու’մ էի քեզ։

Ռուդոլֆ
Եվ ես այնքան էի քեզ սիրում, որ թույլ էի տալիս, որ ձևացնես։ Որովհետև դու բերեցիր մի բան իմ օրերին, որի կորցնելու դեպքում ես չէի դիմանա։ Լսի’ր սրտիդ, Քեթրին։ Զգա’, թե ինչպես է բաբախում։

Քեթրին
Ժամանակդ լրացել է։

Ռուդոլֆ
Իմ վերջին բառերն են` ես քեզ սիրում եմ, Քեթրին։

Ռուդոլֆ
Դու ուզում ես մահանալ ստո՞վ քո շուրթերին։

*Կրակոց*

Ռուդոլֆ
Ես- սիրում եմ քեզ, Քեթրին։

Քեթրին
Աստված…

*Քեթրինը լքում է*
Ռուդոլֆ
Հերբե’ր, Հերբե’ր։

Հերբեր
Պարո’ն, ես կրակոց լսեցի։

Ռուդոլֆ
Օգնի’ր կանգնեմ, ես լավ կլինեմ, օգնի’ր կանգնեմ:

Հերբեր
Օ՜հ, ես գիտեի, որ չպետք է գաք այստեղ։ Ես բժիշկի կբերեմ։

Ռուդոլֆ
Ո’չ: Ոչ, ոչ, ոչ, ոչ։ Ո’չ, շատ ուշ է։

Հերբեր
Ես սպասում էի դռան մոտ, ինչպես դուք ինձ հանձնարարեցիք, պարո’ն։ Այն կինը աստիճաններով իջավ մոտ 10 րոպե առաջ։ Խնդրու’մ եմ, թողե’ք բժիշկ բերեմ, պարո’ն։

Ռուդոլֆ
Ոչ, ոչ։ Բայց ես ուզում եմ դու հաղորդագրություն ուղարկես։ Դեպի սովորական տեղ:

Հարբեր
Այո’, պարո’ն։
Ռուդոլֆ
Կալենկով, դիմակահանդեսը ավարտված է։ Համար 32-ը զեկուցում է, որ կոմսուհի Ռիշուլան վստահելի և հավատարիմ է։ Նա ձեզ չի դավաճանի։ Զեկուցագիր 255 փակված։ Համար 32։ Փակիր ինչպես միշտ, Հերբեր, արծաթե մատիտի մեջ։

Հերբեր
Խնդրու’մ եմ, թողե’ք նրան ետ կանչեմ։ Պետք է ասեք նրան ճշմարտությունը, քանի դեռ շատ ուշ չէ։

Ռուդոլֆ
Ասել նրան ճշմարտությու՞նը։ Ասել նրան ճշմարտությունը, որպեսզի նա արցունքների միջով դիտի աստղերին, այլ ոչ թե հետևի մեկ սառը աստղին, որն իր ճակատագիրն է: Ոչ, ո’չ, Հարբե’ր, թող նա մտածի, որ ես նրան երբեք չեմ սիրել։ Մի օր նա կհետևի դրոշի, որը կբերի նրան իմ նույն ճակատամարտի, մենք պետք է նրան ուժ թողենք այդ ժամի համար։ 

Աղբյուր

Տարածքային հակամարտություններ

Տարածքային հակամարտությունները բարդ խնդիրներ են, որոնք արմատացած են պատմական դժգոհությունների, մշակութային տարբերությունների և աշխարհաքաղաքական նկատառումների վրա:  Նրանք հաճախ առաջանում են հողի, ռեսուրսների կամ ռազմավարական նշանակության վերաբերյալ մրցակցային պահանջների պատճառով:  Այս հակամարտությունները կարող են խորապես արմատացած լինել՝ ընդգրկելով սերունդներ և կարող են խորը ազդեցություն ունենալ ներգրավված կողմերի և ավելի լայն տարածաշրջանի վրա:  Դրանք կարող են հանգեցնել դիվանագիտական լարվածության, ռազմական առճակատման և մարդկային տառապանքի:

Ակնառու օրինակներից է Իսրայել-Պաղեստին հակամարտությունը, որն իր ակունքներն ունի մրցակցող պատմական պատմությունների և նույն տարածքի նկատմամբ հավակնությունների մեջ:  Ե՛վ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները պնդում են հողի վրա ինքնիշխանության իրենց իրավունքը՝ հանգեցնելով շարունակական բռնությունների, օկուպացիայի և հումանիտար ճգնաժամերի:

Նմանապես, Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի շուրջ վեճը շարունակվում է 1947 թվականին բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո: Երկու երկրներն էլ հավակնում են տարածաշրջանի ամբողջականությանը, ինչը հանգեցնում է բազմաթիվ պատերազմների և շարունակական լարվածության, որոնք սրվում են կրոնական, մշակութային և աշխարհաքաղաքական գործոններով:

Հարավչինական ծովում տարածքային վեճերը ներառում են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Վիետնամը, Ֆիլիպինները և այլք, որոնք մրցում են ռեսուրսներով հարուստ ջրերի և ռազմավարական ծովային ուղիների նկատմամբ վերահսկողության համար:  Այս հակամարտությունները հանգեցրել են ռազմական գործողությունների, ծովային միջադեպերի և դիվանագիտական բախումների՝ մտահոգություններ առաջացնելով տարածաշրջանային կայունության և համաշխարհային առևտրի վերաբերյալ:

Տարածքային հակամարտությունների լուծումը պահանջում է բազմակողմ մոտեցում՝ ներառյալ դիվանագիտությունը, բանակցությունները, հակամարտությունների կարգավորման մեխանիզմները, երբեմն նաև միջազգային միջամտությունը:  Այնուամենայնիվ, կայուն լուծումներ գտնելը հաճախ դժվար է դառնում ներգրավված կողմերի միջև խորը արմատացած դժգոհությունների, ազգայնական տրամադրությունների և իշխանության ասիմետրիայի պատճառով:  Այնուամենայնիվ, այս հակամարտությունների լուծումը վճռորոշ է տուժած շրջաններում և դրանից դուրս խաղաղության, կայունության և բարգավաճման համար:

Հայոց լեզու 21.03

29. Քաղաքն աղմկեց փողոցների, շուկաների ու նեղվածք խանութների, որոնց ձայները իրար բոլորովին չէին նմանվում։

30. Այն բնակավայրը, որը հետագայում գյուղի էր վերածվել, Բագրատունիների նախարարական ոստանն է եղել։

31. Նրանց ոգին ու երազանքը, որոնք ընթանում են դեպի լույսի աղբյուրը, անհնար է սպանել։

32.  Չի կարող լինել ճշմարիտ հայրենասիրություն, առանց սիրո, որ մարդը տածում է լեզվի հանդեպ։

33. Իմ սերունդը տիրապետում է ռուսերենին այնքան, որքան իրեն պետք է եկել։

34. Ճշմարիտ մտավորականի ամենացայտուն հատկանիշներից մեկը այն է, որ այլոց կարծիքների հետ հաշվի է նստում։

35. Իր հոբելյանի նախօրեին մարշալ Հովհաննես Բաղրամյանը տուն էր հրավիրել բոլոր այն հայ ծովակալներին, ովքեր ծառայում էին նավատորմի տարբեր միավորումներում։

36. Ես չեմ կարող վերարտադրել բիթլիսահայերենի ու ամերիկահայերին այդ պատմությունը, որը անում էին յուրահատուկ շաղախով։

37. Ժողովրդի ոգին, որը ապրել է ցանկանում, անգամ ցեղասպանությամբ չի ոչնչացվի։

38. Անցնում էի դպրոցի կողքով, որը կրում էր Դանիել Վարուժանի անունը։

39. Հոգու ամենախորքերից բարձրանում էր առնական, միաժամանակ շատ ինքնատիպ մի ձայն։

Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի»

Կարծում եմ, որ ընթերցողները պետք է հասուն լինեն այս հոդվածի էությունն ու նպատակը լիովին հասկանալու համար։  Թեև ես ինքս գուցե չեմ ըմբռնել դրա բոլոր կողմերը, կփորձեմ պարզաբանել, թե ինչ էր ուզում փոխանցել Տիգրան Հայրապետյանը այս նյութի միջոցով:  Ակնհայտ է, որ այս հոդվածում Հայրապետյանը խորանում է մեր ազգի, նրա պատմական ուղու, մեր կրած դժվարությունների և մեզ բուռն ժամանակներում առաջնորդող առաջնորդների շուրջ քննարկումների մեջ:  Անկասկած, մեր ժողովուրդն իր պատմական պատմության ընթացքում անցել է բազմաթիվ մարտահրավերների:  Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այս դժվարությունների համար մեր ղեկավարներին բացառապես մեղքը վերագրելը կարող է չափազանց պարզեցնել բարդ իրականությունը:  Առաջնորդներն, ի վերջո, անհատներ են, որոնք ձևավորվել են հասարակության կոլեկտիվ էթոսով, որին ծառայում են:  Այսինքն՝ դրանք հենց իրենց ղեկավարած մարդկանց արտացոլումն են։  Ազգի տոկունությունը կախված է երկու հիմնարար սյուներից՝ նրա մշակութային ժառանգության պահպանումը և անհատների նվիրված կադրերի ձևավորումը, որոնք մարմնավորում են իսկական հայրենասիրության ոգին:  Այսպիսով, մեր ազգային ինքնությունը պահպանելու և մեր հավաքական տոկունությունն ամրապնդելու համար հրամայական է, որ մենք անսասան մնանք մեր ավանդույթների պահպանման գործում՝ միաժամանակ սնուցելով անսասան հայրենասերների համայնքը:

Իջևանի դենդրոպարկ

Իջևանի դենդրոպարկը գտնվում է Աղստև գետի աջ ափին:Այն հիմնադրվել է 1962 թվականին: Երկար տարիներ դենդրոպարկում աշխատել է Լյուդվիգ Սայադյանը` կենսաբանական գիտությունների թեկնածու, ներկայիս տնօրենի հայրը: Այստեղ կա շուրջ 650 տեսակի ծառ ու թուփ: Դենդրոպարկում է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը, կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենի, ճապոնական խուրմա և այլն:Ի դեպ այս բոլոր պտուղներից համտես արեցինք: Ներկայիս տնօրեն Մեխակ Սայադյանը խոստացավ կրթահամալիրին նվիրել տարբեր բույսեր ու ծառատեսակներ, նա կգա կրթահամալիր, որպեսզի ուսումնասիրի տեղանքը ու ըստ դրա էլ կընտրի տեսակներ։

Հայաստանի 1-ին հանրապետությունը

1. Հայաստանի 1-ին Հանրապետության կառավարման համակարգ.
    – Օրենսդիր մարմին.Հայաստանի 1-ին Հանրապետությունը ստեղծեց միապալատ խորհրդարան, որը հայտնի է որպես Ազգային ժողով, որը պատասխանատու էր օրենքներ ընդունելու և հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար:
    – Գործադիր մարմին. Գործադիր իշխանությունը գլխավորում էր վարչապետը, որը նշանակվում էր խորհրդարանի կողմից և պատասխանատու էր օրենքների և քաղաքականության իրականացման համար:  Վարչապետը աշխատել է Նախարարների խորհրդի կողքին, որը բաղկացած է եղել տարբեր ոլորտներում վերահսկող կառավարության տարբեր նախարարներից:
    – Դատական մարմին. Դատական համակարգը ներառում էր օրենքների մեկնաբանման և կիրառման համար պատասխանատու դատարաններ:  Դատավորները նշանակվել են իրավական փորձաքննության հիման վրա և նրանց հանձնարարվել է ապահովել արդարադատություն և պահպանել օրենքի գերակայությունը:

    Համեմատություն Հայաստանի ներկայիս կառավարման համակարգի հետ.
    – Օրենսդիր մասնաճյուղ. Հայաստանի ներկայիս կառավարման համակարգն ունի նաև միապալատ խորհրդարան, որը հայտնի է որպես Ազգային ժողով, որի անդամներն ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ:  Այնուամենայնիվ, 1-ին Հանրապետությունից ի վեր ընտրական համակարգում և խորհրդարանական ընթացակարգերում եղել են բարեփոխումներ և փոփոխություններ, որոնք արտացոլում են զարգացող ժողովրդավարական նորմերն ու գործելակերպը:
    – Գործադիր մասնաճյուղ.Հայաստանն այսօր գործում է կիսանախագահական համակարգով, որտեղ գործադիր իշխանությունը բաշխվում է նախագահի և վարչապետի միջև:  Նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից առանձին և ծառայում է որպես պետության ղեկավար, մինչդեռ վարչապետը նշանակվում է նախագահի կողմից և պատասխանատու է ամենօրյա կառավարման համար:
    – Դատական մասնաճյուղ. Ժամանակակից Հայաստանում դատական համակարգը ներառում է ընդհանուր իրավասության դատարաններ, մասնագիտացված դատարաններ և սահմանադրական դատարան:  Դատավորների նշանակումներն ու ընթացակարգերը բարեփոխումների են ենթարկվել՝ ուղղված դատական անկախության և հաշվետվողականության բարձրացմանը:

2. Հայաստանի 1-ին Հանրապետության կրթական համակարգ:
    – Նախնական և միջնակարգ կրթություն. 1-ին Հանրապետության կրթական համակարգը կենտրոնացած էր երեխաներին հիմնական կրթություն տրամադրելու վրա՝ հիմնվելով տարրական և միջնակարգ դպրոցներով ամբողջ երկրում:  Ջանքեր են գործադրվել հայ բնակչության շրջանում գրագիտության և կրթության խթանման ուղղությամբ։
    – Բարձրագույն կրթություն. 1-ին Հանրապետությունը ստեղծեց բարձրագույն ուսումնական հաստատություններ, ներառյալ համալսարաններն ու տեխնիկական քոլեջները, որպեսզի ընձեռեն առաջադեմ ուսուցման հնարավորություններ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արվեստը, գիտությունը և ճարտարագիտությունը:
    – Մշակութային շեշտադրում. 1-ին Հանրապետությունում կրթությունը մեծ շեշտադրում էր դնում հայոց լեզվի, պատմության և մշակույթի վրա՝ արտացոլելով արտաքին ճնշումների պայմաններում հայկական ինքնությունը պահպանելու և առաջ մղելու ջանքերը:

    Համեմատություն ՀՀ ներկայիս կրթական համակարգի հետ.
    – Նախնական և միջնակարգ կրթություն. Հայաստանի ներկայիս կրթական համակարգը շարունակում է առաջնահերթություն տալ տարրական և միջնակարգ կրթությանը` փորձելով բարելավել դպրոցում մատչելիությունը, որակը և հավասարությունը:  Բարեփոխումներ են իրականացվել ուսումնական ծրագրերի չափորոշիչների թարմացման, ուսուցիչների վերապատրաստման բարելավման և կրթական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ:
    – Բարձրագույն կրթություն. Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը ընդլայնվել է 1-ին Հանրապետությունից ի վեր՝ հիմնվելով լրացուցիչ համալսարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ և մասնագիտական ուսուցման կենտրոններ:  Աշխատանքներ են արվել բարձրագույն կրթության ծրագրերը աշխատաշուկայի կարիքներին և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
    – Տեխնոլոգիական ինտեգրում. Հայաստանում ժամանակակից կրթական բարեփոխումներն ընդգծում են տեխնոլոգիաների ինտեգրումը ուսուցման և ուսուցման մեջ՝ դպրոցներում և համալսարաններում թվային գրագիտության, էլեկտրոնային ուսուցման հարթակների և ՏՀՏ ենթակառուցվածքի բարձրացման նախաձեռնություններով:

Design a site like this with WordPress.com
Get started