Վտանգավոր, բայց քոնը

Այսօր հետևիր ինձ դեպի 25 տարի առաջվա մի մութ սենյակ, որտեղ կինը նստած է սեղանի առջև հայացքը կենտրոնացրել է պատմության վրա։ Դիմակահանդես

Ռոմանտիկ, բայց ողբերգական պատմություն կոմս Ռուդոլֆ Էստեֆանի և կոմսուհի Քեթրին Ռիշուլայի մասին։

Կոլենով

Այսպիսով, իմ կոմսուհի Ռիշուլա, ես պատճառներ ունեմ, որոնց հիման վրա ընտրել եմ ձեզ այս առաքելության համար։ Դուք շատ երիտասարդ եք։ Դուք խելացի եք և դուք շատ գեղեցիկ եք։ Հաշվի առնելով ձեր երիտասարդությունը, դուք ավելի արժեքավոր եք մեր համար։

Քեթրին

Ճիշտ եք, հրամանատար Նիքսլինսոն։

Կոլենով

Հիմա մոռանում ես իմ պաշտոնը, մեր բոլոր խոսակցություններում դու ինձ կդիմես որպես պարոն Կոլենով։ Անցնենք փաստերի։ Հուսով եմ, որ կոմսը շատ դժվար չի լինի քո համար, նա ցույց տվող մարդ է։ Երբ դու ունենաս ամբողջ ինֆորմացիան, դու կգաս և այս արծաթե մատիտի մեջ կկնքես հաղորդագրությունը։ Միանգամից ինձ ուղարկեք, ոչ մեկին մի վստահեք։ Եղիր սուտ քո քննարկման մեջ։ 

Քեթրին

Հասկանում եմ։

Կոլենով

Շատ լավ։ Հիմա, այս թղթերում դու կգտնես ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան կոմս Էստեֆանի մասին։ Արդեն որոշված է, թե ինչպես ես դու նրան հանդիպելու։ Այսօր դու կնստես….

*գնացքի նման երաժշտություն* 

Պայուսակ կրող

Բարի երեկո, տիկին։

Քեթրին

Ուղարկեք իմ պայուսակները 913 սենյակ։

Պայուսակ կրող

Այո, տիկին։

Տղամարդ 1

Բարի երեկո, կոմսուհի Ռիշուլա։

Քեթրին

Բարի երեկո։

Մատուցող

Բարի վերադարձ, կոմսուհի Ռիշուլա։

Քեթրին

Շնորհակալություն, ‘անուն’։

Մատուցող

Սեղան մեկի համա՞ր, տիկին։

Քեթրին

Կոմս Էստեֆանը ճաշու՞մ է։

Մատուցող

Օհ, նա պատուհանի կողքի սեղանի մոտ է նստած, տիկին։

*մարդիկ խոսում են*

Կոմս Էստեֆան

Կներե՞ք, տիկի’ն:

Քեթրին

Ահա վզնոցը, մատանիները և ապարանջանը, որ դու ինձ տվել ես, Լուիջի։ Վերցրե’ք դրանք հետ, վե’րջ։

Կոմս Էստեֆան

Մեկ րոպե, տիկի’ն։ Դուք սխալվ… Տիկի’ն։ Սպասե’ք։

Տղամարդ 2

Կարո՞ղ եմ ինչ որ բանով օգնել, կոմս Էստեֆան։

Կոմս Էստեֆան

Տեսա՞ք այն կնոջը, ով իմ սեղանին մոտեցավ։

Տղամարդ 2

Այո։ 

Կոմս Էստեֆան

Նա թողեց այս զարդերը.. Ես… չեմ հասկանում։ Արդյո՞ք դուք գիտեք, թե նա ով է։

Տղամարդ 2

Նա կոմսուհի Ռիշուլան է։ Նրա սենյակի համարը 913 է։ 

*դռան թակում* 

Քեթրին

Մեկ րոպե։ 

Կոմս Էստեֆան

Տիկին, դուք սխալվել եք։ Իմ անունը Լուիջի չէ, ես երբեք այս զարդերը չեմ տեսել։

Քեթրին

Ես գիտեմ։ Ինչու՞ չեք ներս մտնում, կոմս Էստեֆան։

Կոմս Էստեֆան

Դուք- Դուք գիտեք, թե ես ո՞վ եմ։

Քեթրին

Իհարկե, դուք այդ ճաշասենյակում ամենագեղեցիկ տղամարդն էիք և ես շատ միայնակ էի։ Այսպիսով, որոշեցի այս երեկոն արկածային անցկացնել` կծանոթանամ վաստակաշատ կոմս Էստեֆանի հետ։

Կոմս Էստեֆան

Դուք գիտեք իմ անունը։

Քեթրին 

Դժվար չէր գտնել։

Կոմս Էստեֆան

Ո՞նց կարող էիք իմանալ, որ ես զարդերի հետ չեմ փախչի։

Քեթրին

Ես օգտվեցի հնարավորությունից, բացի դրանից, դրանք ապահովագրված են, դուք զայրացա՞ծ եք։

Կոմս Էստեֆան

*ծիծաղում է* Ոչ, ես զայրացած չեմ։ Եթե ճակատագիրը ցանկանում է ուղարկել գեղեցիկ տիկնոջ իմ հետ ճաշելու համար, ես միայն շնորհակալ կլինեմ։ Դուք ինձ պատիվ կանեք, չէ՞, տիկին։

Քեթրին 

Ես միայն ուրախ կլինեմ: 

*ռոմանտիկ երաժշտություն* 

Ռուդոլֆ (կոմս Էստեֆան)

Ի՞նչ կուզենաք ճաշի համար։

Քեթրին

Ի՞նչ է կոմսը ուտում։ Տասնյակ թևիկնե՞ր, սիրամարգե՞ր, հացե՞ր: Ի՞նչ եք սովորաբար ուտում:

Ռուդոլֆ

Իսկ ի՞նչ է կոմսուհին ընդհանրապես ուտում։

Քեթրին

Գրեթե ամենինչ։

Ռուդոլֆ

Այդ դեպքում, ի՞նչ կասեք տապակած մսի մասին։

Քեթրին

*ծիծաղում է* Եղավ։ 

*տոնավաճառում*

Մարդ տոնավաճառում
Քայլե՛ք ուղիղ և եկե՛ք դիտե՛ք կարմիր գլխարկով տիկնոջը, ով կրակում է այս կավե աղավնուն: Ուղիղ բարձրացե՛ք:

Քեթրին
Ես երբե’ք չեմ կարողանա այդ բանը կրակել։

Ռուդոլֆ
Այսքան մարդկանց մոտ ինձ մի’ հուսահատեցրու։

Քեթրին
Ես կփորձեմ։

*Կրակում է կավե աղավնուն*

Քեթրին
Ինչպե՜ս թե:

*Նայում են գիշերային երկնքին*

Ռուդոլֆ
Նայի’ր, Քեթրի’ն, ընկնող աստղ: Երազանք պահեցի՞ր:

Քեթրին
Օհ, ես չհասցրեցի։

Ռուդոլֆ
Կա՞ երազանք, որ կպահեիր։

Քեթրին
Այո։

Ռուդոլֆ
Ի՞նչ:

Քեթրին
Ես կուզենայի որ… որ մենք լինեինք երկու ուրիշ մարդիկ։ Մարդիկ, ովքեր ստիպված չեն ասել հաջողություն։

Ռուդոլֆ
Միգուցե և կարող է այդպես լինել։

*Ռուդոլֆի սենյակում*

Հարբեր
Ներե’ք ինձ, ձե’րդ տերություն, բայց այս ամենը ինձ հանգիստ չի թողնում։ Կցանկանայի, որ դուք չգնաք հանդիպելու այդ կնոջ հետ այս երեկո, պարո’ն։

Ռուդոլֆ
Ինչպե՞ս ես կարող եմ հեռու մնալ։ Հարբեր, առաջին անգամ իմ կյանքում ես մինչեւ ականջներիս ծայրը սիրահարված եմ։

Հարբեր
Բայց կոմս Էստեֆան-

Ռուդոլֆ
Ես գիտեմ, թե դու ինչ ես մտածում։ Ես առաջադրանք ունեմ և իրավունք չունեմ սիրահարվելու։ Բայց- ոչ ամենինչ է կատարվում այնպես, ինչպես մենք կուզեինաիյնք, որ նրանք կատարվեն, չէ՞, Հե’րբեր։

Հերբեր
Ես չգիտեմ ինչ եզրակացության գամ այս ամենինչի մասին, պարոն։

Ռուդոլֆ
Օհ, Հերբեր, ոչ էլ ես գիտեմ, ոչ էլ ես։ Բայց միգուցե մենք պետք է իմանանք դա այս երեկո։

*Քեթրինի սենյակում*

Քեթրինի սպասուհի
Քեթրին, ես ստացել եմ նամակ ձեր համար պարոն Կոլենկովից։

Քեթրին
Ի՞նչ է ասում։

Քեթրինի սպասուհի
Նա ասում է, որ դուք պետք է ստանաք ինֆորմացիան ինչքան հնարավոր է շուտ։ Դուք շատ ժամանակ եք ծախսել արդեն։ Դուք պետք է ստանաք այն այս երեկո։

Քեթրին
Ա’յս երեկո՞։

Քեթրինի սպասուհի
Պարոն Կոլենկովը մեղմ է վերաբերվել ձեզ, քանի որ սա ձեր առաջին առաջադրանքն է, բայց նա այլևս մեղմ չի լինելու։ Խելացի միտք չէ ջղայնացնել պարոն Կոլենովին։ Նա վտանգավոր թշնամի է։ Կներե’ք ինձ, Քեթրին, ինձ ուղարկել են, որպեսզի ձեզ ծառայեմ, ոչ թե խորհուրդ տամ։

Քեթրին

Դու ճիշտ ես, մի’ անհանգստացիր։ Առաջադրանքը կավարտվի այս երեկո։
Քեթրինի սպասուհի
Ունե՞ք արծաթե մատիտը։
Քեթրին
Այո։

*Այդ երեկո Ռուդոլֆի սենյակում*

Ռուդոլֆ
Քեթրին, ես քեզ կարող եմ տալ երեք ինձ համար ամենակարևոր բաները` իմ սիրտը, իմ երկիրը և իմ երազանքը։
Քեթրին
Դու չափից մեծ սիրտ ունես։
Ռուդոլֆ
Քեթրին, դու պետք է լսես ինձ։ Այն առաջին ժամից, երբ մենք հանդիպեցինք, ես լրիվ քոնն եմ եղել։ Երբեք ուրիշ ոչմեկ չի եղել իմ համար և չի լինի։
Քեթրին
Օհ, խնդրում եմ, խնդրում եմ, մի’ խոսա։ Մեր միջև կան աշխարհներ, աշխարհներ, որոնց միջեւ բառերով կամուրջներ կառուցել հնարավոր չէ։

Ռուդոլֆ
Դու մի գիշեր ասացիր, որ կուզենայիր մենք երկու ուրիշ մարդիկ լինեինք։ Ես մտածում եմ, որ այդ ցանկությունդ կարող է կատարվել, Քեթրին։

Քեթրին
Ի՞նչ նկատի ունես։

Ռուդոլֆ
Միայն այն, որ իմ երկիրը շատ մոտիկ է հաղթանակին և հնարավոր է, որ էլ այդքան իմ աշխատանքը պետք չլինի։

Քեթրին
Մոտիկ է հաղթանակի՞ն։

Ռուդոլֆ
Քեթրին,ես քեզ ասելու եմ մի բան այս երեկո։ Մի բան, որը իմ կյանքը քո ձեռքերի մեջ է դնելու։

Քեթրին
Քո… կյա՞նքը։

Ռուդոլֆ
Կնշանակի, որ իմ կյանքը օգտագործվելու է, որպեսզի որոշ բաների հասնել, այո։

Քեթրին
Այդ դեպքում մի’ ասա ինձ։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, որ ինձ կարելի է վստահել։

Ռուդոլֆ
Ես քեզ սիրում եմ, ու հավատում եմ, որ դու էլ ինձ ես սիրում

Քեթրին
Դու սխալվում ես, սա միայն արկած էր իմ համար։

Ռուդոլֆ
Դա ճիշտ չէ, Քեթրի’ն։

Քեթրին
Դա ճիշտ է’։ Դու ինձ ժպտացիր, ես շոյված էի։ Դա միայն արկած էր ճանապարհորդության տրամադրության համար։

Ռուդոլֆ
Դու կարող ես իմ սիրտը վերցնել, Քեթրի’ն։ Այն արդեն իսկ լի է քեզնով։ Դու մտար դրա մեջ այն օրը, երբ մենք հանդիպեցինք։

Քեթրին
Դու հիմար ես, Ռուդոլֆ, հիմարներից հիմարը։

Ռուդոլֆ
Արդյո՞ք ցանկացած մարդ, ով սիրահարվում է, հիմար չէ։  Արդյո՞ք դու գիտես, թե ինչ ես իմ համար։ Դու մի բան ես, ինչին կարելի է նորից հավատալ։ Դու այնպիսի մարդ ես, որն ինձ համար դադարել էր գոյություն ունենալ։ Լավ և ճշմարիտ կին։
Քեթրին
Օհ, սիրելիս, դու ասես երեխա լինես։ Տա’ր քո հիմար փոքրիկ երազանքը և քո սիրտը և գնա’: Խնդրու’մ եմ, գնա’:

Ռուդոլֆ
Ին՞չ եղավ, սիրելիս։

Քեթրին
Դու ոչինչ իմ մասին չգիտես, դու ինձ գիտես միայն 3 շաբաթ։

Ռուդոլֆ
3 շաբա՞թ: Ես քեզ իմացել եմ իմ ամբողջ կյանքում։

Քեթրին
Քո ամբողջ կյանքու՞մ։

Ռուդոլֆ
Ճիշտ եմ ասում։ Ես քեզ տեսել եմ հազարավոր ներկայացնումներում, այդքան էլ շատ գրքերում եմ քո մասին կարդացել։ Երբ ես լսել եմ գեղեցիկ երաժշտություն, մտածել եմ, որ նրա դուրը կգա։ Ես նայել եմ ծաղիկներին և իմացել եմ, որ մի օր դրանք քեզ կտամ։

Քեթրին
Հերի’ք է, դու պե’տք է լսես ինձ։ Ես այդ կինը չե’մ։ Միգուցե մի ժամանակ էի, բայց ոչ հիմա։ Տես, դու սխալ էիր, դու չես կարող ինձ վստահել։

Ռուդոլֆ
Ուզու՞մ ես ասես, որ մեկը, ում անունը մենք երկուսս էլ գիտենք, բայց չենք ասի, ուղարկել է քեզ։

Քեթրին
Ի՞նչ ես խոսում։

Ռուդոլֆ
Ես դրա մասին իմացել եմ ամբողջ ընթացքում։ Ես խնդրել եմ Հերբերին իմանա, թե դու ով ես հենց այն օրը, երբ դու եկար։

Քեթրին
ԵՒ.. և դա ոչ մի բան չփոխե՞ց։

Ռուդոլֆ
Դա ոչինչ չփոխեց։ Ես քեզ վստահում եմ, դու եկար այստեղ, որպեսզի դավաճանես ինձ, դավաճանես իմ երկիրը։ Դա քո առաջադրանքն է, կոմսուհի Ռիշուլա։ Բայց մեկ է, ես այնպես համոզված եմ իմ սիրո մեջ, որ ես քեզ եմ վստահում իմ կյանքը և ինչն ավելի կարեւոր է ` իմ երկրի կյանքը։

Քեթրին
Ես դավաճանելու եմ քեզ։

Ռուդոլֆ
Եթե դու ինձ դավաճանես, դու կդավաճանես ինքդ քեզ։

Քեթրին
Այո, այո ես գիտեմ։


Ռուդոլֆ
Հենց դրա համար դու պետք է իմանաս իմ գաղտնիքը։ Նույնիսկ քանի դեռ դու այստեղ նստած ես, կա մի մեծ ցանց, որն ավելի է սրվում աշխարհի պաշտոնական ազգերի շուրջ:  Պայմանագրեր, պայմանագրեր, դաշինքներ են կազմվում քեզ ուղարկած մարդու դեմ: Այս գիշեր ես պայմանագիր կստորագրեմ, որը անիվները շարժման մեջ կդնի նրան ոչնչացնելու համար։
Քեթրին
Ոչնչացնե՞լ նրան: Ո’չ։

Ռուդոլֆ
Նա շատ սխալներ է գործել, բայց ամենամեծը քեզ այստեղ ուղարկելն էր, Քեթրին։

Քեթրին
Ինչու՞։

Ռուդոլֆ
Նա գիտեր, որ ես քեզ սիրելու եմ, բայց նա չէր կարող գուշակել, որ դու էլ ինձ ես սիրելու։

Քեթրին
Ոչ.. նա չգուշակեց դա։

Ռուդոլֆ
Հետո դու տեսնում ես, որ չես կարող դավաճանել նրան։

Քեթրին
Եթե ես դավաճանեմ քեզ, ես կդավաճանեմ ինքս ինձ։ Եթե ես դավաճանեմ նրան, ես կդավաճանեմ իմ երկիրը։ Իմ երկիրը շատ կարեւոր է իմ համար։ 

Ռուդոլֆ
Ինձնի՞ց կարեւոր։

Քեթրին
Ոչ.. ոչ, քեզնից կարեւոր չէ։

Ռուդոլֆ
Այդ դեպքում, կօգնե՞ս ինձ նրան հաղթեմ։

Քեթրին
Օգնե՞մ քեզ։ Հաղթելու՞ նրան։

Ռուդոլֆ
Ասա’ ինձ նրա ծրագրերը։ Դա միակ ձևն է, որ ես կարող եմ հույս ունենալ, որ կհաղթեմ նրան։ Մենք երկուսս էլ չենք կարող հաղթել, Քեթրի’ն։

Քեթրին
Ես սկսում եմ հասկանալ։

Ռուդոլֆ
Այդ դեպքում, դու կօգնես ինձ։

Քեթրին
Քեզ տալով որևէ տեղեկություն, որը կարող եմ ունենալ մեր ծրագրերի վերաբերյա՞լ:

Ռուդոլֆ
Այո։

Քեթրին
Դու շատ խելացի ես, չէ՞։ Օ՜հ, ես հիմա կարող եմ քեզ գրքի նման կարդալ։ Դու մտածեցիր, որ ես երիտասարդ եմ, ու կարող ես ինձ հեշտությամբ հմայե՞լ, որ դու կարող ես ստիպել ինձ քեզ սիրել և ես կթողնեմ իմ երկիրը, իմ առաքելությունը քեզ համա՞ր։

Ռուդոլֆ
Դու սխալ տեսակետով ես նայում ամենինչի վրա, Քեթրի’ն։

Քեթրին
Դու այդքան իմաստուն չես, որովհետև դու պարտվել ես։ Լսու՞մ ես, պարտվե’լ: Դու սխալ ես գուշակել խելքի մեր փոքրիկ մենամարտում: Դու մոռացել ես, թե ինչ մոտիկ է ատելությունը սիրուն։

Ռուդոլֆ
Դու չես հասկանում ինչ ես ասում, Քեթրի’ն։

Քեթրին
Դու ինձ երբեք չե’ս սիրել։ Դու գիտեիր, որ ես քեզ սիրում եմ և դու օգտագործեցի’ր դա։

Ռուդոլֆ
Քեթրի’ն, հերի’ք է երեխայի նման խոսաս։ Մենք երկրների մասին ենք հիմա խոսում։

Քեթրին
Այո, ճիշտ ես։ Ահա ատրճանակը իմ ձեռքում, Ռու’դոլֆ։ Խորհուրդ կտայի ուշադիր որոշես, թե ինչ ես ասում։

Ռուդոլֆ
Դե.. Մի քիչ մելոդրամատիկ ես, չէ՞: Ասա’ ինձ, ես կլինեմ 7-րդ, թե՞ 8-րդ փամփուշտը։ *Ծիծաղում է* Դե՞մ ես նրան, որ ես ծխեմ։

Քեթրին
Ծխե՞ս։

Ռուդոլֆ
Ես միշտ ծխում եմ թատրոնում, ինչ-որ կերպ այն լավացնում է կատարումը։ 

Քեթրին
Դու կարող ես անել ինչ ուզում ես, Ռու’դոլֆ։ Բայց դու շատ քիչ ժամանակ ունես դա անելու համար։

Ռուդոլֆ
Ուզում ես ասես, որ ինձ սպանելու՞ ես։

Քեթրին
Հենց այդպես։
Ռուդոլֆ
Խնդրեմ։

Քեթրին
Ես սա իմ ձևով կանեմ։ Նայիր, դու արդեն գիտես իմ այստեղ լինելու պատճառը, հիմա դու ինձ կա’մ կտաս իմ ինֆորմացիան, կա’մ ես քեզ կսպանեմ։ Դու մինչև ժամը 9 ժամանակ ունես։

Ռուդոլֆ
Դու դա չես անի։ Դու չես կարող կրակել։  Չես կարող, քանի որ ինձ սիրում ես։ Միայն շատ համարձակ և սառը կին կարող է անել դա, Քեթրի’ն, ես չեմ կարծում, որ դու կարող ես անել դա։ Արդյո՞ք սխալ եմ։ Արդյո՞ք դու դրա պատճառով չես սպասում։

Քեթրին
Դա ճիշտ չէ։

Ռուդոլֆ
Թե՞ այն, որ դու ցանկանում ես դիտել քո զոհին: Դու ուզում ես, որ իմ սիրտը նեղվի տառապանքից, իմ ձեռքերը դողան: Դու ուզում ես, որ ես աղաչեմ իմ կյանքի համար, որպեսզի կարողանաս մեծահոգի ժեստ անել և խնայել ինձ: Կներե’ս, Քեթրի’ն, այս երեկո ես աղոթելու տրամադրություն չունեմ։

Քեթրին
Դու մտածում ես, որ ես չեմ անի դա։ Դրա համար ես դու այդպես խիզախ, դու չես մտածում, որ ես կսպանեմ քեզ։ Ուրիշ դեպքում դու այդպես խիզախ չէիր լինի։ Դու հոգով վախկոտ ես: Դու ինձ խաբեցիր, դու ինձ խաբեցիր:

Ռուդոլֆ
Դու փորձեցիր ինձ խաբել։

Քեթրին
Ես հոգնել եմ քեզ լսելուց։

Ռուդոլֆ
Դու ինձ տվեցիր քո սիրտը, գիտես։ Դու կուզենայիր, որ ես այն հետ տամ, ամբողջովին, բայց ես չեմ տա։ Դու դեռ երկար կյանք կապրես, Քեթրի’ն, անվերջություն առանց ինձ։ Դու անցորդների դեմքերին կնայես հուսալով, որ կտեսնես մի բան, որը ինձ ետ կբերի քեզ միառժամանակ։ Քեզ  լուսնյակ գիշերները կթվան տարօրինակորեն դատարկ, որովհետև երբ իմ անունը ասես`  պատասխան չի հնչի։ Միշտ սիրտդ կցավի ինձ համար, ու միտքդ քեզ կասկածելի մխիթարություն կտա, որ դու «քաջ բան» ես արել։

Քեթրին
Դու համարձակվում ես քաջությունի՞ց խոսալ։

Ռուդոլֆ
Ուրիշ ինչի՞ մասին պետք է խոսանք, Քեթրի’ն։ Իմ համար էլ երբեք ուրիշ կին քեզնից բացի չի լինի։ Իմ սրտի համար ուրիշ սեր կա, որը պետք է լինի քեզնից ավելին` իմ երկիրը։ Դու այնպես անշարժ ես, քո դեմքը սառույցի է նման։ Ինչի՞ մասին ես մտածում, Քեթրին։

Քեթրին
Ինչու՞ պետք է քո ասածը կարեւորություն ունենա։ Դու դավաճանեցիր ինձ բառերով։ Ի՞նչն է լավ խոսք, եթե սիրտդ կոտրվում է: Եթե ես հիմա պարտվեմ, ես արժանի եմ մահի։ Դու ինձ խաբեցիր այնպես, որ ես քեզ սիրեմ։

Ռուդոլֆ
Արդյո՞ք դու մոռանում ես, որ եկել ես այստեղ նույն նպատակով։

Քեթրին
Ես չէի կարող դավաճանել քեզ, ես փորձեցի ասեմ քեզ։ Դու ասեցիր, որ արդեն գիտես։ Ես այնքան անկեղծ էի, ինչքան կարող էի լինել։

Ռուդոլֆ
Արդյո՞ք դու մտածում ես, որ ես ուզում էի քեզ սիրել։ Իմանալով, թե դու որտեղից ես եկել և որն է քո առաքինությունը։ Արդյո՞ք չես մտածում, որ ամեն ժամ, որը մենք միասին անցկացնում էինք ես մտածում էի «նա միայն ձևացնում է»։

Քեթրին
Ես չէ’ի ձևացնում, ես սիրու’մ էի քեզ։

Ռուդոլֆ
Եվ ես այնքան էի քեզ սիրում, որ թույլ էի տալիս, որ ձևացնես։ Որովհետև դու բերեցիր մի բան իմ օրերին, որի կորցնելու դեպքում ես չէի դիմանա։ Լսի’ր սրտիդ, Քեթրին։ Զգա’, թե ինչպես է բաբախում։

Քեթրին
Ժամանակդ լրացել է։

Ռուդոլֆ
Իմ վերջին բառերն են` ես քեզ սիրում եմ, Քեթրին։

Ռուդոլֆ
Դու ուզում ես մահանալ ստո՞վ քո շուրթերին։

*Կրակոց*

Ռուդոլֆ
Ես- սիրում եմ քեզ, Քեթրին։

Քեթրին
Աստված…

*Քեթրինը լքում է*
Ռուդոլֆ
Հերբե’ր, Հերբե’ր։

Հերբեր
Պարո’ն, ես կրակոց լսեցի։

Ռուդոլֆ
Օգնի’ր կանգնեմ, ես լավ կլինեմ, օգնի’ր կանգնեմ:

Հերբեր
Օ՜հ, ես գիտեի, որ չպետք է գաք այստեղ։ Ես բժիշկի կբերեմ։

Ռուդոլֆ
Ո’չ: Ոչ, ոչ, ոչ, ոչ։ Ո’չ, շատ ուշ է։

Հերբեր
Ես սպասում էի դռան մոտ, ինչպես դուք ինձ հանձնարարեցիք, պարո’ն։ Այն կինը աստիճաններով իջավ մոտ 10 րոպե առաջ։ Խնդրու’մ եմ, թողե’ք բժիշկ բերեմ, պարո’ն։

Ռուդոլֆ
Ոչ, ոչ։ Բայց ես ուզում եմ դու հաղորդագրություն ուղարկես։ Դեպի սովորական տեղ:

Հարբեր
Այո’, պարո’ն։
Ռուդոլֆ
Կալենկով, դիմակահանդեսը ավարտված է։ Համար 32-ը զեկուցում է, որ կոմսուհի Ռիշուլան վստահելի և հավատարիմ է։ Նա ձեզ չի դավաճանի։ Զեկուցագիր 255 փակված։ Համար 32։ Փակիր ինչպես միշտ, Հերբեր, արծաթե մատիտի մեջ։

Հերբեր
Խնդրու’մ եմ, թողե’ք նրան ետ կանչեմ։ Պետք է ասեք նրան ճշմարտությունը, քանի դեռ շատ ուշ չէ։

Ռուդոլֆ
Ասել նրան ճշմարտությու՞նը։ Ասել նրան ճշմարտությունը, որպեսզի նա արցունքների միջով դիտի աստղերին, այլ ոչ թե հետևի մեկ սառը աստղին, որն իր ճակատագիրն է: Ոչ, ո’չ, Հարբե’ր, թող նա մտածի, որ ես նրան երբեք չեմ սիրել։ Մի օր նա կհետևի դրոշի, որը կբերի նրան իմ նույն ճակատամարտի, մենք պետք է նրան ուժ թողենք այդ ժամի համար։ 

Աղբյուր

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started