Նավզիկե

Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է, թե ով էՈդիսևսի, եւ արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք: «Նավզիկե» պոեմը սկզբից կարդալով կարելի է նույնիսկ պատկերացնել, որ Չարենցի այդ «Նավզիկեն» իրական մարդու վրա հիմնված կերպար չէ, այլ ասես զառանցանք է, կամ երեւակայության արդյունք, բայց իրականում Չարենցն նվիրում էր այս պոեմը իր երկու կանանց` Արփենիկին և Իզաբելլային, և անվանելով այս պոեմը իր ամենքնքուշը, գեղեցիկը և չքնաղը, նա ցույց էր տալիս իր վերաբերմունքը և զգացմունքները իր կանանց հանդեպ։ Հենց այն ձեւով, ինչպես նա պատկերել է իր կանանց այս պոեմում` անիրականին մոտ, այդպես էլ երեւի նա տեսնում էր նրանց։

Այս ստեղծագործությունը Չարենցը գրել էր 1936 թվականին, ժամանակ, երբ նա բանտում էր և շատ ծանր դրության մեջ էր։ Նա պահում էր Նավզիկեյի կերպարը որպես իր վերջին հույս, լույս մթության վերջում, բայց այդ «Նազվիկեն» չհայտնվեց և Չարենցը մահացավ բանտում։ 

Ե՛վ պոետի հռչակ, և՛ փառքի տենչ խորին,
Ե՛վ արնաքամ երգի, երազի սե՛ր, —
Ես տենչացել եմ՝ լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե՛… 

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՛զ,—
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնորք իմ, իմ Նավզիկե…

Ե՛վ հանճարեղ երգում, և՛ հանճարեղ գրքում,
Ե՛վ հանճարեղ ամեն կտավի մեջ,—
Ե՛վ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՛։

Չարենցը բանտում կարոտից խենթացած ասես Նավզիկեյի լղոզված պատկերն էր տեսնում, ոչ թե հենց որպես անձի, այլ կոնցեպտի։

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —
Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն։

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես,—
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն։—

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ որպես էգ մի օձ երազի քեզ՝
Մերթ՝ աչքերով կանաչ, մի կին դարձած —
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն։

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ՝ լուսնային շղարշ հագածի պե՛ս,—
Ամբողջովի՛ն մերթ գոց, մերթ մերկացած՝
Կնությունը բացած — իմ Նավզիկեն…

Պոեմի մեջ Չարենցն նաև օգտագործում էր “Ուլիս” բառը.

Ինչպես Ուլիս՝ տրված կարոտներիս կայմին՝
Նայադների չքնաղ երգի՛ն գերի՝
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի՛ն այն ափերին…

Մի՞թե կրկին, իբրև վերադարձող Ուլիս՝
Մի անհնար, չքնաղ երազի մե՛ջ —
Պիտի տեսնեմ կղզի՛ն այն, ուր սիրով լի՝
Ինձ հանդիպեց մի օր — իմ Նավզիկեն…

Ուլիս նշանակում է ոդիսական, որը Հոմերոսին վերագրված պոեմներից երկրորդն էր։

Նավզիկե

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started