Սրտիս ուզած տեղը միակ…

Իմ սրտի ուզած տեղը մի տեղ մարդկանցից հեռու սարերի մեջ է, կամ փոքր սկանդինավյան գյուղում է։ Ինչ-որ գրավիչ բան կա սարեր փախչելու գաղափարի մեջ՝ հեռու քաղաքային կյանքից, քաղաքականությունից և կռիվներից։ Պատկերացրեք ինքներդ ձեզ շրջապատված  անտառներով և բնության ձայներով: Կապը կորցնելով մարդկանց հետ հնարավոր է լինում վերջապես տեսնել այն, ինչը երբեք չէր երևա ուրիշ դեպքում։

Սկանդինավյան փոքր քաղաքում կամ գյուղում ապրելը նման է հեքիաթի մեջ լինելուն: Ամենինչ հատկապես ձմռանը ուղղակի գեղեցիկ է։ Լեռներում դուք ամբողջովին ընկղմված եք բնության մեջ՝ անցնել անտառների միջով, աստղերին նայել՝ առանց քաղաքի լույսերի տեսարանը փչացնելը:
Ես գիտեմ, որ ես երբևիցե չեմ գնա սարերի մեջ ապրելու, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվելը այդպիսի տեղերում շատ հանգստացնող է և ես ուրախ եմ, որ մեր դպրոցի միջոցով հնարավորությույն կա ճամփորդել և լիցքաթափվել։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started