Հակոբ Պարոնյանի ասույթներ

Հակոբ Պարոնյանը (նոյեմբերի 19, 1843, Ադրիանապոլիս – մայիսի 27, 1891, Կ. Պոլիս) հայ գրող-երգիծաբան և լրագրող է եղել, 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկն է համարվում։

Համբույրներն սիրո քերականության միջնակետերն են:

Չեմ կարող նրա այս ասույթին ինչ որ ուժեղ մեկնաբանություն տալ, բայց կարող եմ ասել, որ գեղեցիկ է ասված, ինչ խոսք։

Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:

Համաձայն եմ այս կարծիքի հետ, բայց մտածում եմ, որ ցանկացած բանի մեջ էլ կարելի գտնել գեղեցկություն, նույնիսկ եթե այն զուրկ է պարզությունից։

Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է:

Այս ասույթի հետ լիովին համաձայն եմ, քանի որ հնարավոր չէ նոր բաներ սովորել, չընդունելով այն փաստը, որ դու ինքդ ինչ որ բան չգիտես։

Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է` կը տեսնվին, երբ ամպոտ է` չեն տեսնվիր:

Այս ասույթը ճշմարտությունից զուրկ չի, բայց կան բարեկամներ, ովքեր հայտնվում են միայն տխուր ժամանակ և անհետանում ուրախ ժամանակ։ Բարեկամները, ովքեր չգիտեն ինչպես ուրախանալ ձեր համար պակաս կեղծ չեն։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started