“Թրեյնսփոթինգ”-ի մասին

Ընտրի’ր կյանքը։ Ընտր’իր աշխատանք։ Ընտրի’ր կարիերա։ Ընտրի’ր ընտանիք։ Ընտրի’ր գրողին տարած մեծ հեռուստացույց, ընտրի’ր լվացքի մեքենաներ, ավտոմեքենաներ, կոմպակտ սկավառակի նվագարկիչներ և էլեկտրական թիթեղի բացիչներ։ Ընտրի’ր լավ առողջություն, ցածր խոլեստերին և ատամնաբուժական ապահովագրություն։ Ընտրի’ր ֆիքսված տոկոսադրույքով հիփոթեքի մարումներ։ Ընտրի’ր սկսնակի տուն։ Ընտրի’ր ընկերներիդ։ Ընտրի’ր ժամանցի հագուստ և համապատասխան ուղեբեռ։ Ընտրի’ր վարձով գնված երեք կտորից բաղկացած կոստյում՝ մի շարք գարշելի գործվածքներից։ Ընտրի’ր DIY-ը և մտածելը, թե գրողին տանի, ո՞վ ես դու կիրակի առավոտյան: Ընտրի’ր նստելը բազմոցի վրա և նայել միտքը թմրեցնող, հոգիներ ջախջախող խաղային հաղորդումներ, անպիտան սննունդ լցնելով քո բերանի մեջ։ Ընտրի’ր այս ամենի վերջում նեխելը, հրելով քո վերջին թշվառ տունը, ոչինչ ավելին, քան խայտառակություն այն եսասեր, խաբված բթամիտների համար, որոնց դու ծնել ես քեզ փոխարինելու համար: Ընտրի’ր քո ապագան։ Ընտրի’ր կյանքը… Բայց ինչու՞ ես կուզենայի այդպիսի բան անել։ Ես ընտրում եմ չընտրել կյանքը։ Ես ընտրում եմ մի ուրիշ բան։ ԵՒ ի՞նչ պատճառներ կան: Պատճառներ չկան։ Ու՞մ են պետք պատճառներ, երբ դու ունես հերոին: (Ֆիլմի բացումը)

Հաղթական գլուխգործոց

Դեննի Բոյլի «Թրեյնոփոթինգը» ֆիլմ է, որտեղ ամեն ինչ պատահում է ճիշտ ձևով։  Քիչ ֆիլմեր են, որոնց հաջողվել է ‘լինել’ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին և տանել աշխարհը փոթորկի նման, ինչպես «Թրեյնսփոթինգը» արեց, բայց ֆիլմի հաջողության վերջնական ապացույցն էր այն, որ չնայած նրան մենակ ես նայում, թե մեծ խմբով, 2008-իմ թե 1996-ին այն նույն ազդեցությունն ունի` բացարձակ ուժ։ Այս ֆիլմը ոչ այլ ինչ է, քան կինոյիյր երբևէ նվիրված ամենաարդյունավետ և կատարյալ գեղարվեստական գործերից մեկը։

Այս ֆիլմը ցուցադրում է ուշ 1980-նների Շոտլանդիայում բնակվող մի խումբ թմրամոլների կյանքը, բայց կառուցված է ավելի քիչ որպես սովորական պատմվածք և ավելի շատ որպես վինետների շարք, որոնք կապված են հերոսների հետ և դրվում են ֆիլմի շլացուցիչ սաունդթրեքին համապատասխան (այն փաստ, ու ես նշում եմ տեսարանների “համապատասխանեցումը” սաունդթրեքին ապացուցում է իր կարեւորությունը հենց այս ֆիլմում)։ Գրեթե բոլոր տեսարանները նույնչափ ուժեղ են, որքան և հաջորդները, 3 կինոմոնտաժի ձև ունենալով և հնարավոր է նաև օրինակ տվող ձևերն են, թե ինչպես անել հիշարժան կինոմոնտաժ:

Փոփ մշակույթը բարի է գտնվել “Թրեյնսփոթինգի” նկատմամբ, հիշելով այն որպես յուրօրինակ և լավ ֆիլմ, հատպաես Բրիտանիայում։ Ես իհարկե չեմ հակաճառում այս մտքի հետ, բայց ինձ թվում է, որ այս ֆիլմը վիրավորված է եղել նմանություններից։

Նույնիսկ հեռուստաշոուերում, ինչպիսիք են “ընտանեկան տղա”-ն, ֆիլմի հայտնի տեսարանների պարոդիա (և վատ) անելով։ Սա չի նշանակում, որ ֆիլմի հայտնիությունը վնասվում է, բայց այն չի զգացվում այնպես թարմ և օրիգինալ, ինչպես այն զգացվեց 1996-ին։ Բայց դժվարությամն սա կարելի է անվանել այն բանը, ինչը մեծ մասով է վնասում ֆիլմի հեղինակությունը։

Ամենաշատը ֆիլմի հեղինակությունը փչացնում է մարդկանց քանակը, որը պնդում է, որ ֆիլմը աջակցում և գովազդում է թմրանյութերի օգտագործումը։ Ես պետք է հարցնեմ, և կներեք կոպտությանս համար ` ինչքա՞ն համար կարող է մարդ լինել։ Ո’չ, թմրամոլները այս ֆիլմում չեն վիրավորվում, բայց նրանք շարունակաբար ցուցադրվում են դաժան ռեալիստիկ և սարսափելի ողբերգական կոնտեքստում, և միայն այն պատճառով, որ ֆիլմը չի շեղվում իր ճանապարհից, որպեսզի էմոցիոնալ մանիպուլյացիայի ենթրակի ձեզ, որպեսզի դուք ընդհանրապես ատեք իր հերոսներին, չի նշանակում, որ այն աջակցում է թմրանյութերի օգտագործումը, այլ նշանակում է, որ դա գիտակ ֆիլմ է, որը բավականաչափ զգույշ է, որպեսզի չդառնա մելոդրամատիկ հոլիվուդյան արտադրանք:

Դերասանությունությունը ֆենոմենալ է, երաժշտությունը` հիսսքանց, ֆիլմը Ֆիլմը աշխուժացնող մոնտաժի և մոնտաժի փայլուն օգտագործման կատարյալ օրինակ է, և դրա սցենարը երբևէ գրված լավագույններից է, հերթափոխով զվարթ, սարսափելի, ողբերգակա և օգուտ քաղելով խորության և ռեզոնանսի հազվագյուտ մակարդակից: “Թրեյնսփոթինգը”  համարվում է Բրիտանական կլասիկա և այն ոչ այլ ինչ է, քան հենց Բրիտանական կլասիկա։

10/10

Աղբյուր

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started