Եվրոնիմուսի սպանությունը (թարգմանություն)

Վաղ 1993թ.-ին թշնամություն ծնեց Եվրոնիմուսի և Վիկերնեսի միջեւ։ «Բերգենս Տիդենդե»-ի հոդվածից հետո Եվրոնիմուսը որոշեց փակել իր խանութը` Հելվետեն, քանի որ այն սկսեց լրատվամիջոցնեի և ոստիկանության ուշադրությունը գրավել։
1993թ.-ի օգոստոսի 10-ի գիշերը Վիկերնեսը դանակահարեց Եվրոնիմուսին Օսլոյի իր բնակարանում։ Իսկզբանե սպանության մեղավորությունը լրատվամիջոցների կողմից ընկել էր շվեդական բլեք մետալիստների վրա։ Ենթադրվում է, որ սպանությունը իշխանության համար պայքարի արդյունք էր, ֆինանսական վեճ Բուրզումի երաժշտության շուրջ (Եվրոնիմուսը Վիկերնեսին պարտք էր մեծ գումար հոնորարների համար), կամ փորձ «գերակատարել» Լիլեհամերում վերջերս տեղի ունեցած դանակահարությունը, որը կատարվել է Էմպերոր խմբի թմբկահար Ֆաուստի կողմից: Վիկերնեսը ասում է, որ սպանել է Եվրոնիմուսին որպես ինքնապաշտպանություն։ Նա ասում է, որ Եվրոնիմուսը պլանավորում էր ապշեցնել նրան էլեկտրաշոկերով, կապել և տանջել նրան այդ ամենը նկարահանելով։ Վիկերնեսը բացատրում էր.« Եթե նա ասած լիներ դա բոլորին, ես նրան լուրջ չէի ընդունի, բայց նա դա ասել էր միայն գաղտնի ընկերների խմբին և նրանցից մեկը ինձ էր ասել դա։ » Նա ասաց, որ Եվրոնիմուսը պլանավորում էր օգտագործել չգրված պայմանագիրի շուրջ հանդիպումը որպեսզի դարանակալի նրան։

Սպանության գիշերը Վիկերնեսը և Սնորրե «Բլէքթորն» Ռուչը քշեցին Բերգենից դեպի Եվրոնիմուսի բնակարան Տոյենգատաում Օսլոյում։ Բլեքթորնը ենթադրաբար սպասեց աստիճանների մոտ և ծխեց մինչ Վիկերնեսը գնաց Եվրոնիմուսի բնակարան չորրորդ հարկում։ Վիկերնեսը ասաց, որ հանդիպեց Եվրոնիմուսին դռան մոտ, որպեսզի փոխանցի պայմանագիրը, բայց երբ նա առաջ քայլ արեց Եվրոնիմուսը խուճապահար խփեց նրա կրծքին։ Վիկերնեսը ասում է, որ Եվրոնիմուսը վազեց դեպի խոհանոց որպեսզի վերցնի դանակ։ Երկուսը սկսեցին կռվել և Վիկերնեսը դանակահարեց Եվրոնիմուսին մինչեւ մահ։ Նրա մարմինը գտնվել էր առաջին հարկի աստիճաններին 23 դանակահարության հետքերով երկուսը գլխին, հիմնը վզին և տասնվեցը մեջքին։ Վիկերնեսը ասաց, որ նրա վերջին դանակով խփելը այնքան ուժեղ էր, որ մնաց Եվրոնիմուսի գանգի մեջ, բայց ոչ մի ֆիզիկական ցուցմունք չի ապացուցում նրա ասածը։ Վիկերնեսը ասում է, որ Եվրոնիմուսը վնասվածքներից մեծամասնությունը ջարդված ապակու պատճառով են եղել, որոնց վրա նա ընկել էր կռվից հետո։ Սպանությունից հետո Վիկերնեդը և Բլեքթորնը քշեցին հետ դեպի Բերգեն։ Ճանապարհին կանգնեցին լճի մոտ, որտեղ Վիկերնեսը թափեց իր արյունոտ հագուստը։ Ինքնապաշտպանության այն պնդումը կասկած է առաջացնում Էմպերոր խմբի թմբկահար Ֆաուստի մոտ, բայց Մայհեմի բասսիստ Նեկրոբուտչերը հավատում է, որ Վիկերնեսը սպանեց Եվրոնիմուսին վերջինիս մահվան սպառնալիքների պատճառով։

Բլեքթորնը պնդում է, որ Վիկերնեսը պատրաստվում էր սպանել Եվրոնիմուսին, և ճնշեց նրան, որպեսզի նա գա իր հետ։ Նա ասում է, որ 1993թ-ի ամռանը գրեթե հանձնվել է հոգեբուժարանի, բայց տեղափոխվեց Բերգեն և մնաց Վիկերնեսի հետ։ Բլեքթորնը այսպես արտահայտվեց սպանության մասին. «Ես ոչ կողմ էի, ոչ դեմ էի սպանությանը: Ես թքած ունեի Օյստեինի (Եվրոնիմուսի իրական անունը) վրա։» Բայց Վիկերնեսը պնդումը է, որ նա չէր պատրաստվում սպանել և Բլեքթորնը եկավ նրա հետ, որպեսզի ցույց տա Եվրոնիմուսին կիթառի մեր մեղեդիներ։ Վիկերնեսը կոչեց Բլեքթորնի պնդումները «պաշտապություն, որ համոզված լինի, որ ես չեմ կարողանա մեղադրեմ նրան սպանության համար։»

Վիկերնեսը ձերբակալված էր 1993թ.-ի օգոստոսի 19-ին Բերգենում։

Աղբյուր

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started