Վամպիրներ. թարգմանություն

Վամպիրները, բանահյուսության էակներ են, որոնք սնվում են մահկանացուների կենսունակությունից, նրանք մեզ միշտ հիացրել են։ Շատ մշակույթներ ունեն իրենց տարբերակները այն մասին, թե ինչպես են վամպիրները իրենց պահում, տարբերվում են շատ տարբեր բաներով: Ժամանակակից վամպիրները ֆիլմերում, հեռուստաշոուերում և գրքերում ունեն նմանատիպ գլխավոր բնութագրեր։ Եկեք ուսումնասիրենք որոշ հետաքրքիր և հաճախ հանդիպող մտքեր վամպիրների մասին և որտեղից կարող էին գալ այդ մտքերը։

Սխտոր

Տարածված հավատալիք է, որ սխտորը վանում է վամպիրներին, բայց արդյո՞ք դուք գիտեք, որ այս մտքի որոշակի մասը հիմնված է փաստի վրա։ Սխտորը, հատկապես սխտորի քիմիական միացությունը ալիցինը, ուժեղ անտիբիոտիկ է։ Որոշ եվրոպացիների հավատալիքները վամպիրների շուրջ հիմնված էին այն մտքի վրա, որ վերջիններս արյան հիվանդություններից էին ստեղծված, հետեւաբար ուժեղ հակաբիոտիկը «կսպանի» վամպիրին։

Արյան իրական հիվանդությունը ` պորֆիրիան, կարող էր նաև լինել այս մտքի հիմունք. պորֆիրիայով տառապող մարդիկ գունատ տեսք ունեին և նրան ատամները ավելի մեծ տեսք ունեին, քանի որ նրանց լնդերը նեղանում էին։ Սխտորը այս ախտանիշները ավելի վատացնում էր, այսպիսով պորֆիրիայով հիվանդ մարդիկ հաճախ խուսափում էին սխտորից, ինչի պատճառով շրջապատը մտածում էր, որ նրանք վամպիրներ են։

Հայելիներ

Վամպիրների հայելիներից վախը ավելի նոր համոզմունքներից է որի առաջին հայնի անդրադարձը Բրամ Սթոքերի Դրակուլայում է, որը հրապարակվել է 1897 թ.-ին։ Բայց ինչու՞ չեն վամպիները արտացոլվում հայելիներում։

Կա մի քանի պատճառ նրան, որ այս համոզմունքը գոյությունը ունի։ Ավանդաբար հայելիները ետևից ունեին արծաթյա շերտ (և որոշները առայսօր այդպին են)։ Տարածված հավատք էր, որ արծաթը վանում է չար ոգիները, հնարավոր է որովհետև այն ունի հակամանրէային հատկություններ. այսպիսով, մեծ մասով սխտորի նման` բուժիչ հատկությունները պետք է վախեցնեին վամպիրներին։

Ուրիշ պատճառը, որ վամպիները խուսափում էին հայելիներից, կարող էր հանդիսանալ այն, որ այնպիսի հիվանդությունների պատճառով առաջացող արտաքնի փոփոխությունները, ինչպիսիք էին պորֆիրիան և կատաղությունը հաճախ շփոթում էին վամպիրիզմի հետ։ Այդ հիվանդություններից տառապողները հնարավոր է խուսափել են նայել հայելիների մեջ հենց այդ պատճառով, ինչով ստիպելով ուրիշներին ենթադրել, որ «վամպիրները» խուսափում են հայելիներից։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started