Սև Մահ. թարգմանություն

Միջանդարյան մարդիկ 14-րդ դարի այս աղետը կոչում էին «Մեծ ժանտախտ»։ Ժանտախտի ժամանակաշրջանի գրողները ժանտախտին անվանում էին «Մեծ մահացություն»։ 16-րդ դարի շվեդական և դանիական տարեգրությունները առաջին անգամ բնութագրում էին իրադարձությունները որպես «սև», ամենայն հավանականությամբ բնութագրելով սևը որպես մռայլության կամ սարսափ, որը ցույց է տալիս իրադարձությունների ժամանակ համատարած վախը։ Գերմանացի ֆիզիկոս Յուստուս Հեքերը առաջարկել է, որ լատիներեն atra mors -ի(սարսափելի կամ սև մահ) սխալ թարգմանությունը եկել է սկանդինավյան երկրենից, որտեղ ասում էին «14-րդ դարի սև մահը»։ Սև մահը ավելի մեծ տարածում գտավ գերմաներեն և անգլերեն խոսող երկրներում։

1347թ.-ի հոկտեմբերին Ղրիմից և Ասիայից նավ եկավ և մնաց Մեսսիլիայում, Սիցիլիա։ Նավի վրա ոչ միայն նավագնացներ էին, այլեւ առնետներ։ Առնետները իրենց հետ բերեցին Սև մահը` բուբոնային ժանտախտ։ Եվրոպա եկել էին նորություններ, որ 20 միլիոն մարդ մահացել էր Ասիայում։ Հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվել Եվրոպայում, սա երևի թերագնահատման պատճառ էր, քանի որ Ասիայի բնակչությունը ավելի մեծ է, քան Եվրոպայինը։ Ներկայիս գնահատականներով 1347-1352 թթ-ին Եվրոպայում մահացել է ամենաքիչը 25 միլիոն մարդ։ Դա գրեթե Եվրոպայից 40%-ն էր (որոշ գնահատականներ` 60%)։ Փարիզի 100.000-անոց բնակչության կեսը մահացել էր, Իտալիայի Ֆլորենցիայի բնակչությունը 1338թ.-ի 120.000ից իջել էր 50,000-ի 1351թ.-ին։ ժանտախտը Եվրոպայի պատմության մեջ անհամեմատելի դաժան աղետ էր և 150 տարում Եվրոպայի բնակչությանը հազիվ վերականգնվեց։

Ժանտախտը վարակվածներին բերել էր մի շարք ախտանշաններ.

Բուբոնային ժանտախտը վերաբերվում է ավշային հանգույցների այտուցվածությններին, որոնք կոչվում էին բուբոններ, մեծամասնությամբ գտնվում էին վզի մոտ, թեատակերին և աճուկներին, նրանցից հոսում էր թարախ և արյուն։ Տուժածների մաշկը և հյուսվածքները վնասվում էին, մինչև ծածկվում էին մուգ բծերով։ Տուժածների մեծամասնությունը մահանում էր վարակվելուց 4-7 օրվա ընկած ժամանակահատվածում։ Երբ ժանտախտը հասավ Եվրոպա, այն սկզբում հարվածեց նավահանգիսային քաղաքները հետո տարածվեց առեւտրային ուղիներով` և’ ծովով, և’ ցամաքով։ Բուբոնային ժանտախտը Սև Մահի ժամանակ ամենատարածվածն էր և ուներ 30-75% մահացության ցուցանիշ։ Ախտանիշներից էին բարձր ջերմությունը, գլխացավը, վերջույթների ցավը, սրտխառնոցը և վատառողջության ընդհանուր զգացումը։ Բուբոնային ժանտախտի հետ կապված 5 մարդկանցից 4-ը մահանում էին 8 օրվա մեջ։

Թոքաբորբային ժանտախտը օդակաթիլային ձևով տարածվող վարակ էրզ որն առաջին հերթին հարձակվում էր թոքերի վրա։ Թոքաբորբային ժանտախտը երկրորդ ամենատարածված ժանտախտի տեսակն էր Սև Մահի ժամանակ, մահացության ցուցանիշը 90-95% էր։

Սեպտիկեմիկ ժանտախտը արյան մահացու թունավորում է։ Այն մեծամասնությամբ տարածվում էր վարակված միջատի կծելուց։ Սեպտիկեմիկ ժանտախտը կարող է առաջացնել տարածված ներանոթային կոագուլյացիա և գրեթե միշտ բերում է մահվան։ Միջնադարում մահացության ցուցանիշը 99-100% էր։ Ժանտախտի 3 տարատեսակների միջեւ այն ամենաքիչ տարածվածն էր։

Առնետները

Բուբոնային ժանտախտի մեխանիզմը կախված էր կրծողների երկու պոպուլյացիաներից` մեկը դիմացկուն էր հիվանդությանը, և երկրորդը, որը դիմացկուն չէր։ Երբ երկրորդ տեսակը մահանում էր, լլերը տեղափոխվում էին ուրիշների վրա, որոնց մեջ մտնում էին նաև մարդիկ այսպիսով ստեղծելով մարդկային համաճարակ։ Ժանտախտով վարակված լլերի սկզբնական կրողները սև առնետներն էին։ Սև Մահի համար պատասխանատու բակտերիան` Երսինա պեստիսը, սովորաբար էնդեմիկ էր կրծողների միայն մի քանի տեսակների մոտ և սովորաբար փոխանցվում է կենդանաբանական ճանապարհով առնետների լլերի միջոցով: Շականակագույն առնետները և բազմաթիվ ոչ կրծող տեսակներ, կարող էին տառապել ժանտախտից, այդ թվում շները, կատուները և մարդիկ։

Աղբյուր

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started